ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Սթիվ ՈՒիտկոֆը թույլատրելի է համարել Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը, նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ դրանց ապագայում։ «Մենք կարծում ենք, որ շատ, շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտությունների վերջնական լուծմանը։ Ես կարծում եմ, որ երկուսն էլ կարող են ցանկանալ միանալ Աբրահամի համաձայնագրերին»,- ասել է Ուիտկոֆը։ ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ սա շատ կարևոր նախաձեռնություն է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի համար, և նա հավատում է դրան։               
 

ԱՍՈՒՄ ԵՆ...

ԱՍՈՒՄ ԵՆ...
23.09.2011 | 00:00

...թե Անկախության 20-ամյակի առիթով ԱԺ պատգամավորների մի մասին Մխիթար Գոշի անվան մեդալով պարգևատրելը ահավոր կրքեր է բորբոքել ԱԺ-ում: «Գոշը, հաստատ, գերեզմանում շուռ եկավ». մեկնում են ԱԺ-ում մեզ հանդիպող պատգամավորները, որոնք ոչ էլ թաքցնում են իրենց վրդովմունքն ու վիրավորանքը Հովիկ Աբրահամյանից. այդ նա է որոշել, թե ով պետք է մեդալվի, զանգել ֆրակցիաներ ու ասել է. «Մտադիր եմ սրան-սրան մեդալել, ի՞նչ կարծիքի եք»: Հո չէի՞ն ասի` նետ, Արգամիչ, չի կարելի:
Ավելին` մեզ հանդիպած «վիրավորներն ու գերիները» կարծում էին, որ, մյուս կողմից էլ, մեդալ տալու այդ «ռիտուալը» վիրավորանք էր հենց այդ օրն ընդունելություն կազմակերպած Սերժ Սարգսյանի համար, որովհետև ի՞նչ է նշանակում հենց առաջինը մեդալ տալ օրենսդիր` «սարսափելի» ակտիվ աշխատանքի և, մանավանդ, ժողովրդավարության զարգացման համար… Վարդան Այվազյանին, որը ժամանակին կուսակցական կարգապահությունը չհարգելու, ՀՀԿ գիծը «քանդելու» համար նկատողություն էր ստացել նույն Սերժ Սարգսյանից, ՀՀԿ գործադիրի` ծերակույտի կողմից: «Վիրավորյալ-գերիների» հաջորդ պատճառաբանությունն էլ այն է, որ իրական, երկարատև օրենսդիր աշխատանքով զբաղվածները լիովին անտեսված ու արհամարհված են ԱԺ-ում: Եվ վերջապես, ուղղակի նոնսենս էր` չորս գումարումների պատգամավորներից, որոնց մեջ նույնքան վաստակաշատ ինտելեկտուալներ կան, առանձնացնել այսօրվա կուշտ, տառկապ անելու անընդունակ շատերին:
Դա էր թերևս պատճառը, որ Սերժ Սարգսյանը մեդալները տալուց հետո «մաքրվեց», ասելով` ես կապ չունեմ, իրենք են որոշել էդ ամենը:

Դիտվել է՝ 1768

Մեկնաբանություններ